Թաիլանդում վերսկսելու են քարանձավում թակարդված երեխաների տարհանումը. 4 երեխայի արդեն հաջողվել է փրկել


13:20 , 9 հուլիս, 2018

Yerkir.am-ը գրում է.

Թաիլանդցի փրկարարները վերսկսելու են Կխաո Լուանգ քարանձավում արդեն ավելի քան 2 շաբաթ թակարդված երեխաների տարհանումը. հայտնում է ТАСС-ը:

Երեկ արդեն 4 երեխայի հաջողվել է փրկել: Փրկարարական աշխատանքներին մասնակցել է 90 ջրասուզակ: Երեխաներին տեղափոխել են հիվանդանոց: Նրանցից միայն մեկի վիճակն է ծանր, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում: 

Փրկարարները փորձում են արագացնել աշխատանքները, քանի որ, ըստ օդերևութաբանների, չորեքշաբթի և հինգշաբթի հորդ անձրևները վերսկսվելու են:

Հիշեցնենք, որ հունիսի 23-ին ֆուտբոլային ակումբից 11-16 տարեկան 12 դպրոցական և նրանց 25-ամյա մարզիչը գնացել էին Կխաո Լուանգ քարանձավը, սակայն հանկարծակի հորդացած անձրևը հեղեղել էր քարանձավի մուտքը: