Հոմսում տեղակայված ռազմաբազայի ուղղությամբ ավիահարվածներն իրականացրել են Իսրայելի ռազմաօդային ուժերը


12:44 , 9 հուլիս, 2018
Սիրիական պետական գործակալությունը (SANA) հայտարարել է, որ հուլիսի 8-ին Հոմս նահանգում տեղակայված T-4 ավիաբազայի ուղղությամբ ավիահարվածներն իրականացրել է Իսրայելի ռազմաօդային ուժերը։ Սիրիական գործակալության տվյալներով՝ ավիահարվածների արդյունքում Սիրիայի ՀՕՊ համակարգերին հաջողվել է խոցել մեկ իսրայելական ռմբակոծիչ, որից հետո մնացած ռմբակոծիչները լքել են Սիրիայի օդային տարածքը։ Իսրայելական կողմն արդեն պաշտոնապես հերքել է իր մասնակցությունն ավիաբազայի ուղղությամբ իրականացված ավիահարվածներին։