Ժամանակն է, որ Մշակույթի նախարարությունը զբաղվի պատկերասրահից անհետացած նկարներով


11:40 , 9 հուլիս, 2018

Ժամանակն է՝ Մշակույթի նախարարությունը զբաղվի պատկերասրահից անհետացած նկարներով։ Տարիներ շարունակ խոսվում էր, որ շատ բնօրինակներ չկան։ Այնտեղից գողություններ են եղել, սակայն բոլոր այդ քրեական գործերը կարճվել են։ Իրավապահները դրանք պետք է վերաբացեն։ Նկարները, արձանիկները պետք է վերադարձվեն պատկերասրահ։ Բացատրություններ պետք է տան Արմեն Սմբատյանը, Հասմիկ Պողոսյանը, Փարավոն Միրզոյանը։ Նրանք հաստատ գիտեն նկարների տեղերը։

«Հետքը» բավականին երկար ժամանակ զբաղվել է պատկերասրահով, կարող ենք օգնել, եթե մեր կարիքն ունենան։