Կառավարության նիստի օրը փոխվել է. այն կկայանա վաղը


11:00 , 9 հուլիս, 2018

Կառավարության հերթական նիստը կկայանա վաղը՝ հուլիսի 10-ին՝ ժամը 11:00-ին: Այս մասին տեղեկացնում է վարչապետի աշխատակազմը:

Նշենք, որ սովորաբար կառավարության նիստերը կայանում են հինգշաբթի օրերին: Հիշեցնենք նաև, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 11–12–ը կայցելի Բրյուսել:

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանի փոխանցմամբ՝ այցի շրջանակում Փաշինյանը կհանդիպի ԵՄ ղեկավարության հետ։