Թուրքիայում ավելի քան 18 հազար պետական աշխատողների աշխատանքից ազատել են


13:00 , 8 հուլիս, 2018
operativ.am-ը գրում է

Թուրքիայի կառավարությունը հեռացրել է ևս ավելի քան 18,6 հազար պետծառայողների, որոնք կասկածվում են ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթհուլլա Գյուլենի կազմակերպությանը մասնակցության մեջ: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:

Արտակարգ դրությանը համապատասխան, համաձայն կառավարության թիվ 701 հանձնարարականի, դադարեցվել է 12 հասարարկական կազմակերպությունների, 3 թերթերի և մեկ հեռուստաալիքի գործունեությունը։

Թուրքիայի զինված ուժերից հեռացվել են կրտսեր հրամանատարական կազմի սպաներ ու զինծառայողներ։

Ժանդարմերիայի շարքերից հեռացվել են կրտսեր հրամանատարական կազմի 649 սպաներ ու զինծառայողներ։

ՆԳՆ կազմից ազատվել են 8998 աշխատակիցներ։ Դադարեցվել են 4 նահանգապետերի տեղակալների և գործադիր իշխանության 4 ղեկավարների լիազորությունները։

Արդարադատության նախարարության համակարգում աշխատանքից ազատվել են 1052 աշխատակիցներ։ Ընդհանուր առմամբ, տարբեր պետական կառույցներում աշխատանքից ազատվել է 18 632 մարդ։ Միաժամանակ, 148 պաշտոնյաներ վերականգնվել են իրենց պաշտոններում։