Երևանում երկհարկանի տունն ամբողջությամբ այրվել է


11:00 , 8 հուլիս, 2018
operativ.am-ը գրում է
Հուլիսի 8-ին՝ ժամը 05:52-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Տիչինայի փողոցի թիվ 164 շենքի մոտակայքում գտնվող երկհարկանի տանը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ, մեկ ջրատար և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը: Պարզվել է, որ Ամառանոցային փողոցում այրվում է երկհարկանի տուն:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:52-ին, մարվել՝ 07:29-ին: Այրվել են Ամառանոցային փողոցի թիվ 79 հասցեում գտնվող տան առաջին հարկը գույքով (100 քմ), 2-րդ հարկը գույքով (մոտ 50 քմ) և տանիքը (մոտ 50 քմ):