Տոն, որը համազգային է, քանի որ այն նախաքրիստոնեական արմատներ ունի


11:00 , 8 հուլիս, 2018
Վարդավառ...
Տոն, որը համազգային է, քանի որ այն նախաքրիստոնեական արմատներ ունի: Այս տոնը նշում են ինչպես քրիստոնյա հայերը, այնպես էլ հեթանոս հայերը:
Հեթանոս Հայաստանում այն կապվել է Աստղիկ Աստվածուհ հետ , ով հայկական դիցաբանության մեջ ջրի, սիրո, պտղաբերության և գեղեցկության աստվածուհին է:
Քրիստոնյա Հայաստանում այն կապվում է Քրիստոսի պայծառակերպության կամ այլակերպության հետ:
Անկախ տոնի կրոնական պատկանելիությունից այն նշելու ձևը նույն է, չի փոփոխվում:
Մարդիկ այդ օրվան պատրաստվում են մեծ շուքով, միմյանց վրա ջուր լցնում, ցողում, որն էլ հենց հանդիսանում է տոնի բուն էությունը:
Հայաստանի տարբեր շրջաններում այն նշում են յուրովի, որոշ մարզերում այն վերածվում է մեծ տոնախմբության, ու բացի իրար ջրելուց, դառնում կեր ու խումի առիթ, գերդաստաններով հավաքվելու և միասին նշելու առիթ:
Որպես կանոն Վարդավառը նշում են աղբյուրերի ակունքների , գետերի կամ լճերի մոտ, քանի որ այն վերջապես ուղիղ կապ ունի ջրի հետ...
Հեթանոս և Քրիստոնյա հայեր ջան, շնորհավոր Վարդավառ, կամ ինչպես բոլորս ենք ասում՝ ուրախ Վարդավառ, թող այն Հայոց աշխարհին բերի սեր, համերաշխություն, առատություն և խաղաղություն ...