Վիսոցկու թոռնուհուն քննադատել են «մուրացկանության» համար


23:00 , 7 հուլիս, 2018

Դերասան և երաժիշտ Վլադիմիր Վիսոցկին հայտնի դոնժուան է եղել: Դերասանուհի Տատյանա Իվանենկոյի հետ արտաամուսնական կապից նա դուստր ունի՝ Անաստասիան, որին Վիսոցկին այդպես էլ չճանաչեց որպես իր դուստր:

Այժմ Անաստասիան Արինա անունով մի դուստր ունի, որի կյանքին ուշադիր հետևում են լրագրողները: Վերջերս աղջիկը սոցցանցում հաղորդագրություն էր հրապարակել, որով նա կատակով խնդրում էր իր համար թանկարժեք պայուսակի և ավտոմեքենայի փող հավաքել: Պետք է ասել, որ օգտատերերը հակասական արձագանքեցին նրա այդ կատակին: