Samsung-ը կներկայացնի Samsung W2019 ֆլագմանը


22:00 , 7 հուլիս, 2018

Samsung հարավկորեական ընկերությունը չինական շուկայի համար թողարկում է W շարքի ծալովի սմարթֆոններ։

Անցյալ տարի թողարկվել է Samsung W2018-ը։ Այս տարի ընկերությունը կթողարկի ծալովի սմարթֆոնի նոր տարբերակը։ Ենթադրաբար, այն կկոչվի Samsung W2019։ Աղբյուրի համաձայն՝ սմարթֆոնը երկու հետին տեսախցիկ կունենա։

Ակնկալվում է, որ այն կունենա նաև Snapdragon 845 հիշողության քարտ և մատնահետքերի սքաներ։

Samsung W2019-ը կարժենա 16 999 յուան (2563 դոլար)։ Դրա շնորհանդեսը տեղի կունենա դեկտեմբերին։