Երաժշտությունն ազդում է թիմային աշխատանքի վրա


20:20 , 7 հուլիս, 2018

Գիտնականները փորձել են պարզել՝ ինչպես է երաժշտությունն ազդում գրասենյակային աշխատակիցների վրա, գրում է Telegraph-ը։

Գիտափորձի արդյունքում փորձագետները հանգել են եզրակացության, որ եթե ղեկավարության համար կարևոր է բարձր թիմային արդյունքը, ապա կոլեկտիվին պետք է թույլ տալ խնդիրները կատարելիս ուրախ երաժշտություն լսել։ իսկ եթե կարևոր է յուրաքանչյուր մասնագետի անհատական արդյունքը, ապա այս առումով պիտանի են ռոքը և ծանր մետալիկ երաժշտությունը։

Մեկ այլ գիտափորձի ժամանակ ընդհանրապես երաժշտություն չի միացվել։ Պարզվել է՝ ուրախ երաժշտությունը մարդկանց ստիպում է օգտակար լինել թիմային աշխատանքում։