Ջիջի Հադիդն էքստրեմալ ֆոտոշարքում է նկարահանվել


19:00 , 7 հուլիս, 2018

Ամերիկացի սուպերմոդել Ջիջի Հադիդը V Magazine պարբերականի գլխավոր հերոսուհին է դարձել։ Պարբերականի նոր համարը երեք տարբեր շապիկով կթողարկվի, որոնցից յուրաքանչյուրին լուսանկարիչ Մարիո Սորենտիի նկարահանած ֆգոտոշարքի ժապավեններից կհայտնվեն։ Ջիջի Հադիդը լուսանկարները հրապարակել է Instagram-ի իր էջում։

Այն անվանել են այս ամռան լավագույն ֆոտոշարք։ Ֆոտոշարքը ստացել է «Անվախ» խորագիրը։

Հադիդը լուսանկարվել է ոճային սպորտային կերպարով։ Նա հագել է Chanel և Fendi ապրանքանիշերի լողազգեստ։ Նկարահանումները տեղի են ունեցել Մայամիում։

Фото: Известная американская модель снялась в экстремальной фотосессии под водой

Հարցազրույցում աղջիկը հայտնել է իր հաջողության գաղտնիքը՝ ասելով, որ միշտ ինքն իր հետ է մրցակցում։

«Ես կանգ չեմ առնում, մինչև ամեն ինչ կատարելության չեմ հասցնում։ Երբ ես պրոֆեսիոնալ վոլեյբոլով էի զբաղվում, դրան շատ լուրջ էի վերաբերվում։ Ես մեծ պատասխանատվությամբ եմ մոտենում այն ամենին, ինչ անում եմ»,-ասել է նա։

Фото: Известная американская модель снялась в экстремальной фотосессии под водой

Фото: Известная американская модель снялась в экстремальной фотосессии под водой