«Բառերս չեն հերիքում, որ նկարագրեմ այս մարդուն և նրա հրաշալի թիմը»․ Սերժ Թանկյանը Նիկոլ Փաշինյանի հետ լուսանկար է հրապարակել (Photo)


14:25 , 7 հուլիս, 2018

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը լուսանկարներ է հրապարակել Instagram-ի իր էջում՝ ներկայացնելով իր և իր կնոջ՝ Անժելա Մադաթյանի հանդիպումները երեկ տեղի ունեցած միջոցառումների ժամանակ:
Նա, մասնավորապես, հրապարակել Թումո այցելած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ իր լուսանկարը և մակագրել․ «Շնորհակալ եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որ այցելեց Թումո կենտրոն և աջակցեց մեզ: Բառերս չեն հերիքում, որ նկարագրեմ այս մարդուն և նրա հրաշալի թիմին: Նա ամեն օր իրականացնում է մեր բոլոր հույսերն ու երազանքները՝ կապված այս փոքրիկ, բայց հրաշալի ազգի հետ»: