Մեր ժողովուրդը բոլոր խնդիրներին անդրադառնում է այն ժամանակ, երբ որոշումները ընդունված են


15:52 , 16 մայիս, 2013

Ինչո՞ւ մեր ժողովուրդը բոլոր խնդիրներին անդրադառնում է այն ժամանակ, երբ որոշումները ընդունված են: Սա վերաբերում է նաև «ՀայՌուգազարդ»-ին: Արդեն մեկ տարի է ես դատական պրոցեսի մեջ եմ ընդդեմ «Երևան գազ» ընկերության, որտեղ խախտվում են աշխատողների, սպառողների տարրական իրավունքները Տարօրինակ է, որ ոչ մի քաղաքական ուժ, ակտիվիստների խումբ անգամ չփորձեց սատար կանգնել, երբ ես գրում էի, ահազանգում էի՝ ժողովուրդ, գազը թանկանալու է, շատերը այսօրվա բողոքողներից ոչ մի արձագանք չէին տալիս, հիմա երբ դանակը հասել է ոսկորին, երբ հերթական անգամ «ՀայՌուգազարդը» հանում է իր ամլիկ գառի դիմակը, փոթորիկ է բարձրացել: Լավ է ուշ, քան երբեք: