12:45 , 7 հուլիս, 2018BlogNews.am-ը ներկայացնում է Ինստագրամում հունիս ամսվա հայ հայտնիների հետևորդների ռեյթինգային ցանկը: Նախորդ ամիս առաջատարների եռյակում վերջապես փոփոխություն գրանցվեց․ ամիսներ շարունակ առաջատարների ցուցակը գլխավորող Նանան զիջեց դիրքերը՝ հայտնվելով 2-րդ հորիզոնականում: Նրան փոխարինելու եկավ Սևակ Խանաղյանը: Սակայն, ի տարբերություն մայիսի, այս ամիս լավագույն եռյակը, փոխանակ աճ գրանցելուն, հետևորդների կորուստ է ունեցել: Առաջատար Սևակ Խանաղյանն ունեցել է -7000, Նանան՝ -3.000, Լիլիթ Հովհաննիսյանը՝ -2.000 կորուստ: Աննախադեպ աճ գրանցել է մոդել Շուշան Երիցյանը՝ +62.000: Որքան էլ զարմանալի է, փոփոխություն չկա Սիրուշոյի, Անի Երանյանի և Տաթևիկ Ադումյանի էջերում:
Ռեյթինգային ցանկը՝ Էմմա Վարդանյանի