«2018 թ. մայիսին ֆիզիկական անձինք բանկային համակարգի միջոցով Հայաստան են փոխանցել ընդհանուր առմամբ 139.7 մլն ԱՄՆ դոլար: 2017 թ. մայիսին փոխանցվել էր 154.9 մլն ԱՄՆ դոլար: 12-ամսյա կտրվածքով այս տարվա մայիսը նախորդ տարվա մայիս ամսվա համեմատ, դրամական փոխանցումների ներհոսքը նվազել է 15.2 մլն դոլարով կամ 9.8%-ով: Այս մասին են վկայում Կենտրոնական բանկի տվյալները:
Ընդհանուր առմամբ, հունվար-մայիս ժամանակահատվածի կտրվածքով, դրամական փոխանցումները գերազանցում են նախորդ տարվա նույն ժամանակահատվածին:
Այս տարվա հունվար-մայիսին փոխանցվել է 623.4 մլն դոլար՝ նախորդ տարվա 577.2 մլն դոլարի դիմաց: Սակայն առանձին վերցված մայիսն ընդհանուր դրական դինամիկայից շեղված է:
Այս տարվա առաջին չորս ամիսներին յուրաքանչյուր ամսում ավելի շատ դրամական փոխանցում է ստացվել արտերկրից, քան նախորդ տարվա նույն ամսում:
2018 թ. հունվարին փոխանցումների ներհոսքը եղել է 94.7 մլն դոլար 2017 թ. հունվարի 83.3 մլն դոլարի դիմաց, և այդպես շարունակ մինչև ապրիլ ամիսը ներառյալ: Մայիսին, ինչպես նշեցինք, այս միտումը փոխվել է: Եթե այդ միտումը շարունակվի (այսինքն՝ հունիսին հունիսի համեմատ նույնպես անկում լինի, և այդպես շարունակ), ապա տնտեսությունը դժվարությունների առաջ կկանգնի: Գաղտնիք չէ, որ մեր բնակչության սպառման մի զգալի մասը ֆինանսավորվում է հենց դրսից եկող դրամական փոխանցումների հաշվին»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: