Իրանական պետության ամրությունն ու հզորությունն ուղիղ կապ ունեն մեր պետության հետ


10:20 , 7 հուլիս, 2018

Իրանական պետության ամրությունը, հզորությունն ուղիղ կապ ունեն մեր պետության հետ՝ դրական առումով: Իրանը որքան հզոր լինի, Ադրբեջանի նկրտումներն այդքան կչեզոքացվեն: Ադրբեջանը երբեք չի թաքցրել, որ Իրանից տարածքային ակնկալիքներ ունի և ամեն պատեհ առիթի փորձում է Իրանի արևելքում արմատներ ձգել՝ հիմնավորելով, որ այնտեղ ապրում են «էթնիկ ադրբեջանցիներ»: Ոչ միայն Ադրբեջանը, այլ նաև Թուրքիան է վարում նման քաղաքականություն: Սիրիայում և Իրաքում Թուրքիան իր խաղադրույքը դրել է թուրքմենների վրա և հենց թուրքմենների պաշտպանության պատրվակով էլ մտնում է այս երկու երկրի տարածք, որտեղ իրականացնում է ռազմական գործողություններ:

Ադրբեջանի ախորժակը շատ մեծ է, և փորձում է ավագ եղբոր օրինակով տպավորություն ստեղծել, որ Իրանում ոտնահարվում են «էթնիկ ադրբեջանցիների» իրավունքները, ինչպես նաև բռնաճնշումներ են իրականացվում նրանց վրա: Եթե Իրանական պետությունը մի փոքր թուլանա, ապա չեմ բացառում Ադրբեջանի ռազմատենչ տարածքային պահանջներն Իրանի նկատմամբ:

Մեր բարեկամ Իրանը պարտավոր է պահպանել իր հզորությունը: