«Հրապարակ». Նախկին ԱԱԾ-ական Հրանտ Եպիսկոպոսյանը նշանակվել է Գագիկ Ծառուկյանի «Մուլտի գրուպ» կոնցեռնի անվտանգության ծառայության ղեկավար


09:40 , 7 հուլիս, 2018
«Կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի նախ­կին առաջին տեղակալ Հրանտ Եպիսկոպոսյանը նոր աշխատանքի է անցել: Մեր տեղեկություններով՝ նա ստանձնել է Գագիկ Ծառուկյանի «Մուլտի գրուպ» կոնցեռնի անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնը: Մենք մի քանի անգամ փորձեցինք կապ հաստատել նրա հետ, սակայն անհայտ անձը հեռախոսահամար խնդրեց՝ խոս­տանալով, որ կզանգահարեն, բայց այդպես էլ ոչ ոք չզանգահարեց: Մենք տեղեկացանք, որ արդեն տևական ժամանակ է՝ Եպիսկոպոսյանն աշխա­տանքի է գնում, նա նստում է «Երևանի Արարատ կոնյակի, գինու, օղու կոմբինատի» շենքում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: