«Ժամանակ». Շուտով Ալիկ Սարգսյանի դեմ բացահայտումներով կարող են հանդես գալ Մարգար Օհանյանը և Հովհաննես Թամամյանը


09:15 , 7 հուլիս, 2018

«Ժամանակ»-ի տեղեկու­թյուններով՝ շուտով ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի դեմ բացահայտումներով կարող են հանդես գալ ՃՈ Նախ­կին պետ Մարգար Օհանյանը և ՀՀ նախկին փոխոստիկանապետ Հովհաննես Թամամյանը: Այս երկու բարձրաստիճան ոս­տիկաններն էլ Ալիկ Սարգսյանի օրոք ազատվել են աշխատան­քից և կոռուպցիայի ու կաշա­ռակերության մեղադրանքով ազատազրկվել: Նրանք պատ­րաստվում են բացահայտել Ալիկ Սարգսյանի անմիջական կապն այդ մեղադրանքներին, ինչը նախկինում չէին կարողացել անել այն պարզ պատճառով, որ այդ ժամանակ Սարգսյանն իրենց վերադասն էր»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: