«Եթե Ռոնալդուն գնա «Ռեալից», դա կլինի մարտահրավերի համար». Մենդեշ


08:00 , 7 հուլիս, 2018

168.am -ը գրում է

Մի քանի օր է, ինչ ակտիվորեն քննարկվում է, որ Կրիշտիանու Ռոնալդուն հեռանում է Մադրիդի «Ռեալից»: Այս մասին արդեն խոսել է նաև Ռոնալդուի գործակալ Ժորժե Մենդեշը:

«Եթե Ռոնալդուն գնա «Ռեալից», դա կլինի մարտահրավերի համար: Նա անսահման երախտապարտ կլինի ակումբին, նախագահին, ողջ թիմին, բժշկական անձնակազմին, երկրպագուներին և աշխարհի բոլոր մադրիդիստներին:

Դա կլինի միայն հանուն նոր նպատակի և մարտահրավերի»,- նշել է Մենդեշը: