Չինաստանը մաքսեր սահմանեց ամերիկյան ապրանքների համար


05:00 , 7 հուլիս, 2018

168.am- ը գրում է

Չինաստանը հուլիսի 6-ին սահմանել է ամերիկյան ապրանքների ներմուծման՝ 34 միլիարդ դոլարի ծավալով 25 տոկոս մաքս ի պատասխան Վաշինգտոնի կողմից համանման գործողությունների, ասված է ՉԺՀ-ի Մաքսային գլխավոր վարչության հայտարարության մեջ։

«ԱՄՆ-ը հուլիսի 6-ին տեղական ժամանակով 00.01-ին ներմուծման մասք է սահմանել Չինաստանից 818 անուն ապրանքների համար՝ 34 միլիարդ դոլար ընդհանուր ծավալով: Որպես հակամիջոց Չինաստանը նույն օրը 25 տոկոս մաքս է սահմանել ամերիկյան ապրանքների համարժեք ծավելի ներմուծման համար»,- ասված է հայտարարության մեջ, որը տարածել են Չինաստանի զանգվածային լրատվամիջոցները: Հաղորդվում է, որ չինական մաքսերն ուժի մեջ են մտել հուլիսի 6-ին տեղական ժամանակով 12.01-ին (Երեւանի ժամանակով 08.01-ին), հաղորդել է ՌԻԱ Նովոստին: