Պաբլո Էսկոբարի լքված առանձնատունը վերածվել է փեյնթբոլի սիրահարների համար խաղահարթակի


05:00 , 7 հուլիս, 2018

Պաբլո Էսկոբարը հանցագործ աշխարհի լեգենդներից է: Նրա կարողությունը գնահատվել է 30 մլրդ դոլար: Նրա գլխավոր տներից մեկը տեղակայված էր Կոլումբիայի Մեդելին քաղաքում: Երբեմնի շքեղ առանձնատունը մի քանի տասնամյակում վերածվել էր լքված վայրի, իսկ հիմա այն փեյնթբոլի սիրահարների համար խաղահրապարակ է:

Կոկաինի արքան մեծաքանակ առանձնատներ ուներ աշխարհի տարբեր անկյուններում, բայց ամենասիրելիներից մեկը սա էր: 136 դոլարով կարելի է մտնել նարկոբարոնի երբեմնի տուն ու ընկերների հետ փեյնթբոլ խաղալ: