Բակո Սահակյանն ընդունել է «Արցախի ՓՄՁ զարգացման ասոցիացիա» ՀԿ ներկայացուցիչներին


20:30 , 6 հուլիս, 2018
Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 6-ին ընդունել է «Արցախի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ասոցիացիա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին:

Այս մասին տեղեկացնում է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հանդիպմանը քննարկվել են հանրապետությունում փոքր եւ միջին ձեռնարկատիրությանն առնչվող տարբեր հարցեր:

Նախագահը կարևորել է հասարակական հատվածի ներկայացուցիչների հետ քննարկումները՝ ոլորտում առկա խնդիրներն ավելի լավ պատկերացնելու եւ դրանց լուծման տարբեր ուղիներ մշակելու տեսանկյունից: