Մեքսիկայում պայթյունների հետևանքով 24 մարդ է մահացել


21:10 , 6 հուլիս, 2018
Aysor.am-ը գրում է.
Մեքսիկայի Տուլտեպեկ քաղաքում պայթյունների շարք է գրանցվել հրավառության համար նախատեսված պայթուցիկների արտադրամասում, որն աշխատել է առանց թույլտվության, փոխանցում է Associated Press-ը:
 
Ողբերգության հետևանքով մահացել է 24 մարդ: Մոտ հինգ տասնյակ մարդ էլ տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Դեպքի վայրում աշխատում են հրշեջներ, բուժաշխատակիցներ ու փրկարարներ: