Հուլիսի 11-ին կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան


19:20 , 6 հուլիս, 2018

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածների համաձայն` ՀՀ Կառավարության նախաձեռնությամբ հուլիսի 11-ին` ժամը 11:00-ին, կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով: Հայտնում են  ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից: