Այսօր համբույրի միջազգային օրն է


16:52 , 6 հուլիս, 2018

Այսօր ամբողջ աշխարհում նշվում է համբույրի օրը։ Տոնն առաջին անգամ նշել են Մեծ Բրիտանիայում։ Միջինում յուրաքանչյուր մարդ շուրջ 336 ժամ է ծախսում կյանքում համբուրվելու համար։ Այժմ մի քանի փաստ՝ համբույրի մասին։

Համբույրները երկարացնում են կյանքը։ Հետազոտության համաձայն՝ տղամարդիկ, որոնք աշխատանքի գնալուց առաջ համբուրում են իրենց կանանց, ավելի հազավդեպ են վթարի ենթարկվում և ավելի բարձր եկամուտ ունեն, քան նրանք, որոնք չեն համբուրում։

Ասիայում, Աֆրիկայում և Հարավային Ամերիկայում կան համայնքներ, որտեղ համբույրներն ընդունված չեն։

Համբույրներից վախը կոչվում է ֆիլեմաֆոբիա։

Համբույրները նաև ամրապնդում են իմունիտետը, ինչպես նաև նվազեցնում սթրեսի մակարդակը։

Համբույրները կանխում են կնճիռների առաջացումը։

Մեր ուղեղում հատուկ նեյրոններ կան, որոնք օգնում են մթության մեջ գտնել սիրելիի շուրթերը։