Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Արսինե Խանջյանին


16:40 , 6 հուլիս, 2018

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է կանադահայ հայտնի դերասանուհի Արսինե Խանջյանին:

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ զրուցակիցներն անդրադարձ են կատարել երկրի մշակութային եւ հասարակական կյանքին, Հայրենիք-Սփյուռք հարաբերություններին: 

Լուսանկարները՝ ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։