Սուրբ Գեղարդը կտրելու, վաճառելու մասին լուրերը կեղծ են․ Տեր Վահրամ քահանա


15:20 , 6 հուլիս, 2018

Armtimes.com-ը գրում է.

Աստվածամուխ Գեղարդը կտրելու, վաճառելու մասին լուրերը կեղծ են։ Այս մասին հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիծանի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:

«Պաշտոնապես հայտարարում եմ, որ լուրերը, թե Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող Սուրբ Գեղարդը վաճառվել է կամ վնասվել, կեղծ են։

Առաջիկային այն դուրս կբերվի հավատացելոց երկրպագության համար և մեր ժողովուրդը կտեսնի, թե համաքրիստոնեական սրբությունն անխաթար է և անվնաս»,-տեղեկացնում է նա:

Նշենք, որ Մայր աթոռի դիվանապետ Տեր Արշակը քիչ առաջ մեկ այլ բան հայտարարեց Կաթողիկոսի հրաժարականը պահանջողների հետ զրույցում, ըտս նրա Գեղարդից մի հատված կտրել են ու նվիրել ռուս քաղաքապետներից մեկին: