07:15 , 7 հուլիս, 2018Կարո՞ղ ենք տարատորին անվանել սուպ: Այո, կարող ենք, սակայն ավելի լավ է դա չանենք: Իսկական տարատորը սուպ չէ և առաջինը չպետք է մատուցվի: Այն ծագումով Բուլղարիայից է, մատուցում են սովորական ամաններով և նույնիսկ բաժակով:

Տարատորը կարող են մատուցել երկրորդ ուտեստի հետ, և այն իդելական է շոգ եղանակի համար:


500 գ վարունգ
900 մլ մածուն
400 մլ ջուր
4 գ սխտոր
մաղադանոս, սամիթ
3 թ/գ հնդկական ընկույզ
1 թ/գ աղ
1/2 թ/գ աղացած սև պղպեղ
Մաքրել սխտորը և ճզմել։

Լվանալ մաղադանոսը և սամիթը, այնուհետև մանր կտրտել:

Մածունը և մնացած մթերքները լցրեք խորը ամանի մեջ և սև պղպեղով համեմեք:

Ընկույզը մանրացրեք և ավելացրեք զանգվածի մեջ: Ամեն ինչ շատ լավ խառնեք:
Խորը ամանի մեջ առաջինը ավելացրեք վարունգը և վրան լցրեք մածունով զանգվածը: