Armsport.am-ը գրում է.
«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը մտադիր է բարձրացնել հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերային արժեքը, հայտնում է «La Gazzetta dello Sport»-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, պորտուգալացի ֆուտբոլիստի` «Ռեալից» 100 մլն եվրոյի դիմաց հնարավոր հեռանալու վերաբերյալ ջենթլմենական համաձայնությանը կողմերը հասել են դեռ հունվարին:
Եվ Պերեսը պնդում է, որ Ռոնալդուին այդ գումարի դիմաց կարող էին գնել միայն մինչև այս տարվա հունիսի 15-ը:
Այս պահին «Ռեալը» ցանկանում է 120-ից 130 մլն եվրո վաստակել 33-ամյա ֆուտբոլիստի վաճառքից:
Ավելի վաղ հաղորդվում էր,որ Ռոնալդուն մոտ է «Յուվենտուս» տեղափոխությանը: Նշվում էր նաև, որ թուրինյան ակումբը պորտուգալացու տրանսֆերի մասին կհայտարարի վաղը` հուլիսի 7-ին: