Պաշտոնական. Ալաշկերտի խորվաթ պաշտպանը կարիերան կշարունակի Հունգարիայում


11:20 , 6 հուլիս, 2018

Armsport.am-ը գրում է.

«Ալաշկերտի» 28-ամյա խորվաթ պաշտպան Դինո Շկվորցը կարիերան կշարունակի Բուդապեշտի «Հոնվեդ» ակումբում:

Հունգարական ակումբի հետ ֆուտբոլիստը 2+1 ձևաչափով պայմանագիր է կնքել, հայտնում է «Հոնվեդի» պաշտոնական կայքը:

Նշենք` «Ալաշկերտի» մամուլի քարտուղարությունը Շկվորցի տեղափոխության մասին դեռևս չի հայտարարել:

Շկվորցը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում էր միացել «Ալաշկերտին» և Հայաստանի առաջնության գարնանային հատվածում երևանյան ակումբի կազմում 11 հանդիպման է մասնակցել:

«Ալաշկերտը», հիշեցնենք, պատրաստվում է Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլին, որի շրջանակում կմրցի շոտլանդական «Սելթիկի» հետ: