«Հրապարակ». Բա­վականին ուշագրավ իրա­վիճակ է ստեղծվել ՀԱՊԿ, ԱՊՀ երկրների միջև գաղտնի ինֆորմա­ցիայի փոխանցման հարցում. ԱԽՔ-ին չեն վստահում


09:40 , 6 հուլիս, 2018
«Մեր տեղեկություններով՝ բա­վականին ուշագրավ իրա­վիճակ է ստեղծվել ՀԱՊԿ, ԱՊՀ երկրների միջև գաղտնի ինֆորմա­ցիայի փոխանցման հարցում: Լա­վատեղյակ աղբյուրների խոսքով, քանի որ ռուսական անվտանգության շրջանակ­ները չեն վստահում ՀՀ անվտանգության խորհրդի նոր քարտուղար Արմեն Գրիգորյանին, որը, հիշեցնենք, «Պուտին fuce» ակցիաների, Հա­յաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ջատագովներից էր: ԱԱԾ-ին, ՊՆ-ին, Գլխավոր շտաբին տրամադր­ված գաղտնի ինֆորմացիայի մասով պահանջում են շրջանցել ԱԽՔ-ն, որ փաստաթղթերը Գրիգորյանի ձեռքում չհայտնվեն­»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: