Արմավիրի մարզում ջուր չի լինելու


22:50 , 5 հուլիս, 2018

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 6-ին ժամը 10.00-ից մինչև հուլիսի 7-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի` Այգեշատ, Դաշտ՝ իր ամառանոցներով,  Բանավան, Նորակերտ, Բաղրամյան, Այգեկ գյուղերի,  «Շահումյանի թռչնաֆաբրիկա» ընկերության ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: