Ֆելիքս Գաբրիելյանը նշանակվել է Արցախի Հանրապետության բնապահպանության և բնական ռեսուրսների նախարար


20:50 , 5 հուլիս, 2018

Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Ֆելիքս Գաբրիելյանը նշանակվել է Արցախի Հանրապետության  բնապահպանության և բնական ռեսուրսների նախարար: Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվական գլխավոր վարչությունից:

Հուլիսի 5-ին Նախագահ Սահակյանն այցելել է ԱՀ  բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարություն ու աշխատակիցներին ներկայացրել համակարգի նոր ղեկավարին՝ մաղթելով նրան արդյունավետ աշխատանք: