Լաս Վեգասի ոստիկանությունը կվերանայի ռեփեր Թուփաքի սպանության գործը


22:20 , 5 հուլիս, 2018

Լաս Վեգասի ոստիկանությունն արձագանքել է 1996-ին ռեփեր Թուփաք Շակուրի սպանության հետ կապված նոր մանրամասներին։ Այս մասին հաղորդում է Fox5 Vegas հեռուստաալիքը։

Ավելի վաղ նախկին թմրավաճառ Դուեյն Քիթ Դևիսը (Քիֆ Դի) հայտնել է, որ Թուփաքին սպանել է իր իսկ զրամիկը՝ Օրլանդո Անդերսենը։ Սպանության ժամանակ երեքն էլ ավտոմեքենայում են եղել։

Նշվում է, որ ոստիկանությունում տեղյակ են սպանության մանրամասների մասին և Քիֆ Դիի հայտարարությունների հետ կապված՝ վերադարձել գործի քննությանը։