Կառավարման խորհրդարանական համակարգը չի բավարարում «առավել զարգացած ու ուժեղ Թուրքիայի» հետաքրքրությունները․ վարչապետ


15:10 , 5 հուլիս, 2018

Tert.am-ը գրում է.

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ կառավարման խորհրդարանական համակարգը չի բավարարում «առավել զարգացած ու ուժեղ Թուրքիայի» հետաքրքրությունները:

Ինչպես գրում է թուրքական «Միլլիյեթ» պարբերականը, վարչապետը նաև նշել է, որ կառավարման նախագահական համակարգին վաղուց պետք է անցում կատարվեր:

Հիշեցնենք, որ 2017 թվականի ապրիլին կայացած ժողովրդական հանրաքվեի ժամանակ ժողովդրի մեծ մասը կողմ էր քվեարկել կառավարման նախագահական համակարգին անցմանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ