Ուկրաինացի պաշտպանը տեղափոխվել է Արցախ


14:10 , 5 հուլիս, 2018

Armsport.am-ը գրում է.

«Արցախը», որը հաջորդ մրցաշրջանից հանդես կգա Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում, շարունակում է ուժեղացնել կազմը:

Երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը հայտնում է, որ «Արցախը» պայմանագիր է ստորագրել ուկրաինացի եզրային պաշտպան Ալեքսանդր Տուպչիենկոյի հետ:

Ֆուտբոլիստը 23 տարեկան է, «Արցախ» է տեղափոխվել «Դնեպր Չերկասսի» ակումբից: