Գիտնականները բացահայտել են Ջոկոնդայի հանելուկային ժպիտի «բաղադրությունը»


13:54 , 16 մայիս, 2013

Ամստերդամի համալսարանի գիտնականները և ԱՄՆ-ից մասնագետները, հերթական անգամ ուսումնասիրելով Ջոկոնդայի հանելուկային ժպիտը, նոր համակարգչային ծրագրի օգնությամբ առաջարկել են դրա վերծանման իրենց վարկածը: Իրենց տվյալներով այն պարունակում է 83% երջանկություն, 9% արհամարհանք, 6% վախ և 2% զայրույթ: