Արտանիշ գյուղի կորած բնակիչները հայտնաբերվել են Ջիլ և Ծափաթաղ համայնքների մոտակայքում
11:50 , 5 հուլիս, 2018
Այսօր՝ ժամը 12:25-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ ոստիկանության աշխատակիցների կողմից Արտանիշ գյուղի բնակիչներ Է. և Է. Ղ.-ները (2003 և 2007 թ.) Ջիլ և Ծափաթաղ համայնքների մոտակայքում հայտնաբերվել են:
Հիշեցնենք, որ հուլիսի 5-ին՝ ժամը 01։51-ին, «911» ծառայությանն ահազանգ էր ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղի բնակիչներ Է. Ղ.-ն (2003 թ.) և Է. Ղ.-ն (2007 թ.) ս.թ. հուլիսի 4-ին՝ ժամը 05։30-ի սահմաններում ֆերմայից դուրս են եկել և չեն վերադարձել. որոնողական աշխատանքների համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը:
Փրկարարները և ոստիկանության աշխատակիցները իրականացրել են որոնողական աշխատանքներ:
Ժամը 08:30-ին որոնողական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել էին: