Հայաստանում իշխանների, իշխանիկների, ֆեոդալների ժամանակն անցել է․ Նիկոլ Փաշինյանը՝ Գորիսում


10:40 , 5 հուլիս, 2018

Tert.am-ը գրում է.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս պահին Գորիսում է: Նա, դիմելով այստեղ հավաքված քաղաքացիներին, շնորհավորեց Սահմանադրության օրը և հիշատակեց՝ այնտեղ նշված է, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:

Վարչապետի խոսքով՝ այդ զգացողությունը պետք է ունենա ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի:

«Հայաստանում իշխանների, իշխանիկների, ֆեոդալների ժամանակն անցել է: ՀՀ քաղաքացին է երկրի տերը, պատասխանատու է իր երկրի համար: Հայաստանի Հանրապետությունը ՀՀ քաղաքացու սեփականությունն է, և մենք այստեղ պետք է զգանք մեզ տերը մեր երկրի»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ