«Երեկ հայտնի դարձավ, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը ՀՀ հատուկ քննչական ծառայություն հաղորդում է ներկայացրել և հայտնել, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը տևական ժամանակ է՝ իր մասին արատավորող տեղեկություններ տարածելու սպառնալիքով խոշոր չափերի գումար է պահանջում իրենից: Մեր աղբյուրներն ասում են, որ ՀՔԾ ներկայացված հաղորդումը հնարավոր է լինի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասին: Բանն այն է, որ Աբրահամյանը և Սարգսյանը տարիներ ի վեր հակասություններ են ունեցել, որոնք եկել են թե´ բիզնեսում իրար մրցակից լինելուց, թե´ մարզում քաղաքական առումով մրցակցությունից, իսկ հակասությունները սրվել են հատկապես ընտրական շրջանում: Մենք ավելի վաղ գրել էինք, որ վարչապետ եղած ժամանակ Աբրահամյանը Պարբերաբար կտրուկ էր արտահայտվում Ալիկ Սարգսյանի մասին՝ պահանջում, որ մարզային մասշտաբով միջոցառումների ժամանակ հրավիրողներն ընտրություն կատարեն իրենց միջև՝ կա´մ իրեն հրավիրեն, կա´մ Ալիկ Սարգսյանին:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: