Շվեյցարական դատարանը վերականգնել է «Գազպրոմի» ակտիվների նկատմամբ սահմանված կալանքը


06:00 , 5 հուլիս, 2018
tert.am-ը գրում է

Շվեյցարական Ցուգ կանտոնի գերագույն դատարանը վերականգնել է կալանքը Nord Stream և Nord Stream 2 ընկերությունների ակցիաների նկատմամբ, որոնք պատկանում են ռուսական «Գազպրոմին»: Այս մասին հայտնում է Корреспондент-ը՝ հղում անելով ուկրաինական «Նավթոգազի» մամլո ծառայությանը:

 

Նշվում է, որ ակտիվներն այնքան ժամանակ կալանքի տակ կմնան, քանի դեռ դիտարկվում է «Նավթոգազի» բողոքարկումը՝ կապված այդ ակտիվների կալանքը հանելու հետ, որն ավելի վաղ սահմանել էր պարտքերի գանձման տեղական մարմինը:


ամբողջական նյութը կարդացեք այստեղ