Եգիպտացի հնէաբանները խորհրդավոր իր են գտել, որի պարունակությունը դեռ հայտնի չէ


03:00 , 5 հուլիս, 2018
Եգիպտացի հնէաբանները Ալեքսանդրիայում հայտնաբերել են խորհրդավոր դագաղ, որն ամբողջովին պատրաստված է սև գրանիտից: Գիտնականներն այն դասել են Հին Եգիպտոսի պատմության ժամանակաշրջանին, որը տևել է մ.թ.ա. 332-330 թվականներին: Դագաղը գտնվում է 5 մետր խորության վրա: Գիտնականները կարծում են, որ այն երբևէ չի բացվել, այնպես որ, դեռ հայտնի չէ, թե ինչ կա ներսում: Իսկ դագաղից քիչ հեռու գտնվել է մարդու գլխի արձան, որը հնարավոր է՝ պատկերել է հուղարկավորված տղամարդուն: