Վթարային ջրանջատում Երևանի Նոր Նորք, Էրեբունի, Շենգավիթ և Կենտրոն վարչական շրջաններում


21:50 , 4 հուլիս, 2018

168.am-ը գրում է․

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 4-ին կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը։

  1. Ժամը 10.30-17.00-ն Նոր Նորք վարչական շրջանի՝ 1-ին, 2-րդ զանգվածների, Բագրևանդ թաղամասի,
  1. ժամը 11․00-17․00-ն Կենտրոն վարչական շրջանի՝ Ալեք Մանուկյան,  Ռոստոմի, Արհեստավորների, Զավարյան, Քաջազնունի, Աղյուսագործների, Կորի, Երվանդ Քոչարի, Շարա Տալյան, Վրացյան փողոցների և նրբանցքների, Տիգրան Մեծի պող. 23-ից-31, Նար Դոսի փող․ 36-ից-130, Վարդանանց փող․ 20-ից-150 համարների։

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: