Life.panorama.am-ը գրում է․
Օրերս հեռուստահաղորդումներից մեկի շրջանակում դերասան Ժան Կլոդ վան Դամն ու քաղաքական գործիչ, գենդերային հավասարության կողմնակից Մառլեն Շյապպան բանավեճի են բռնվել՝ ընտանեկան արժեքների շուրջ: Վան Դամը քննադատել է միասեռական ամուսնությունները՝ ասելով, որ ավանդական ընտանիքի կողմնակից է: Դերասանի կարծիքով՝ իսկական ընտանիքում կինը պետք է հոգ տանի երեխաների մասին, իսկ տղամարդը՝ հոգա նրանց կարիքները:
Այս տեսակետը բարկացրել է քաղաքական գործչին: Նա ասել է, որ ամուսնության իրավունք ունեն բոլորը .եթե տղամարդը ցանկանում է ամուսնանալ տղամարդու հետ, իսկ կինը՝ կնոջ, ապա նրանք պետք է հնարավորություն ունենան ստեղծել իրենց պատկերացրած ընտանիքը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ