Լավրովն անիրատեսական է համարում Իրանի՝ Սիրիայից հեռանալը


20:45 , 4 հուլիս, 2018
Aysor.am-ը գրում է.
Բացարձակապես անիրատեսկան է սպասել, որ Իրանը կհեռանա Սիրիայից և կդադարի խաղալ իր դերը տարածաշրջանում: Այս մասին Հորդանանի արտաքին գործերի նախարարի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, փոխանցում է РИА Новости-ն:
 
Նրա խոսքով՝ արևմտյան ԶԼՄ-ներում Իրանի հարցը քննարկվում է չափազանց պարզեցված համատեքստում: Մասնավորապես, ինչպես նշել է նախարարը, անփորձ ընթերցողների և հեռուստադիտողի համար ասվում է, որ Իրանը պետք է դուրս գա Սիրիայից, «և այդ ժամանակ ամեն ինչ տեղը կընկնի»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ