Bank of America-ն 1998-ի ճգնաժամի հնարավոր կրկնության մասին է զգուշացրել


23:00 , 4 հուլիս, 2018

Bank of America Corp.-ի վերլուծաբանները կարծում են, որ համաշխարհային ֆոնդային շուկայում առկա տեղաշարժը նման է նրան, որը տեղի էր ունենում 1997-1998-ին տնտեսական ճգնաժամից առաջ։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով ֆինանսական կազմակերպության մասնագետներին։

Շուկայական թրենդների վերլուծությունից հետո վերլուծաբանները հանգել են եզրակացության, որ շուտով կարող են կրկնվել 1998-ի իրադարձությունները, երբ ասիական տարածաշրջանում տնտեսական ճգնաժամ տեղի ունեցավ, իսկ Ռուսաստանում՝ դեֆոլտ։ Նշվում է, որ ուժեղ դոլարը ճնշում է գործադրում զարգացող շուկաներում։

«ԱՄՆ-ում կայուն աճը, պարտատոմսերի եկամտաբերության կարգավորումը, զարգացող երկրների կրճատվող շուկաները նման են 20-ամյա վաղեմության իրադարձությունների արձագանքին»,-ամփոփել է Bank of America-ի գլխավոր ներդրումային վերլուծաբան Մայքլ Հարթնեթը։