Գիտնականները սովորել են հիվանդություններն ախտորոշել երազների միջոցով


20:20 , 4 հուլիս, 2018

Երազների միջոցով կարելի է պարզել, թե մարդն ինչ հիվանդությամբ է տառապում։ Նման հայտարարությամբ հանդես է եկել գիտնականների խումբը։ Նրանք վստահ են, որ երազների վերլուծությունը կարող է հստակ ախտորոշել տվյալ մարդու հոգեբանական և ֆիզիկական խնդիրները։

Օրինակ՝ մղձավանջները խոսում են սիրտ-անոթային համակարգի հետ կապված խնդիրների մասին։ Եթե երազում տվյալ մարդուն որևէ մեկը խեղդում է, նշանակում է պետք է թոքերը ստուգել։ Եթե երազում ծեծկռտուք եք տեսնում, ապա դա մատնանշում է լյարդի հետ կապված խնդիրները։

Երազում փչացած ուտելիքը կարող է խոսել աղեստամոքսային տրակտի խնդիրների մասին։