Ռիվալդո. Նեյմարը ՊՍԺ-ում երբեք չի նվաճի Ոսկե գնդակը


19:10 , 4 հուլիս, 2018

Armsport.am-ը գրում է.

Բրազիլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ռիվալդոն կարծում է, որ Նեյմարը «Ոսկե Գնդակի» կարող է արժանանալ միայն «Ռեալում».

«Եթե Նեյմարը ցանկանում է հաղթել «Ոսկե Գնդակի» խաղարկությունում, ապա պետք է խաղա աշխարհի մեծագույն ակումբներից մեկում: Նա երբեք չի նվաճի այն փարիզյան ակումբի նոր գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի հետ:

Ֆուտբոլը, որն նա սիրում է, խաղում են Իսպանիայում: Սա է պատճառը, որ «Ռեալ» տեղափոխվելն անչափ կարևոր է նրա համար: ՊՍԺ-ն չունի այնպիսի ավանդույթներ, ինչպիսին «Ռեալը» «Բարսելոնան» կամ «Մանչեսթեր Յունայթեդը»»,- Ռիվալդոյի խոսքերը մեջբերում է «ESPN»-ը: