Արտակ Զեյնալյան. Ազգային իրավաբան կգործուղվի ՄԻԵԴ


18:40 , 4 հուլիս, 2018

Panorama.am-ը գրում է.

«Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի վերաբերյալ գործերի քննության ծանրաբեռնվածությունը նվազեցնելու նպատակով ազգային իրավաբան կգործուղվի ՄԻԵԴ»,-տեղեկացնում է արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

Նրա խոսքով, գործուղվող իրավաբանի թեկնածուների ընտրության գործընթացն առավել թափանցիկ դարձնելու նպատակով հրաման եմ ստորագրել՝ հավակնորդների մրցույթի կազմակերպման, մրցութային հանձնաժողովի ձևավորման և գործունեության կարգը հաստատելու մասին:

Նախարարը տեղեկացնում է, որ համապատասխան հանձնաժողովի կազմը հաստատելուց հետո առաջիկայում կհայտարարվի մրցույթ, որը կհրապարակվի Հրապարակային ծանուցումների, Արդարադատության նախարարության, ՄԻԵԴ-ում ՀՀ լիազոր ներկայացուցչության պաշտոնական ինտերնետային կայքերում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ