Armsport.am-ը գրում է.
Աշխարհի առաջնությունների պատմության ընթացքում խաղերին ներկա 40 մլն երկրպագուների շեմը գերազանցվել է ԱԱ-2018-ի 1/8 եզրափակչի Շվեդիա-Շվեյցարիա խաղում (1:0):
Այս մասին հայտնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:
«Սանկտ-Պետերբուրգի» ստադիոնում կայացած խաղին ներկա է գտնվել 64,042 հանդիսական:
ԱԱ-2018-ի մեկնարկից ի վեր կայացած 55 խաղերին 2, 532 394 մարդ է այցելել:
ԱԱ-2018-ը կտևի մինչև հուլիսի 15-ը: Մնացած խաղերը կկայանան Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում, Կազանում, Նիժնի Նովգորոդում, Սամարայում և Սոչիում: